News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լենա Նազարյանը Ստրասբուրգ էր եկել կուսակցական առաքելությամբ, իր հանդիպումների ընթացքում ներկայացրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դիրքորոշումը։  Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց  ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, թե Նիկոլ Փաշինյանը Լենա Նազարյանին Ստրասբուրգ էր ուղարկել նրա գործողություններին հակազդելու համար։

«Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ որեւէ կուսակցության ներկայացուցիչ Խորհրդարանական Վեհաժողովում հանդիպումներ ունենա եւ ներկայացնի իր դիրքորոշումը, այնպես որ այստեղ ես որեւէ պրոբլեմատիկ հարց չեմ տեսնում»,–ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նա նաեւ տեղեկացրեց , որ ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստան այցելելու մտադրությունը  ուժի մեջ է։ Այցի մանրամասները, ասաց, կներկայացնի առաջիկայում, քանի որ դեռեւս ապագաղտնիացված չեն համապատասխան որոշումները։

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության՝ նախկին կոռուպցիոն համակարգի կորղը լինելու մասին վարչապետի հայտարարությունը Արփինե Հովհաննիսյանը գնահատեց, առավելապես, քաղաքական հայտարարությունների տիրույթում. «Որովհետեւ, լինելով նախկին խորհրդարանական, վարչապետը շատ լավ գիտի, թե խորհրդարանական պատվիրակությունները ում են ներկայացնում արտերկրում։ Կարծում եմ, սա առավելապես ներքին լսարանին ուղղված հայտարարություն է, բայց, ցավոք սրտի, դա սովորաբար ունենում է նաեւ արտաքին ազդեցություն։ Բարեբախտաբարար, Խորհրդարանական Վեհաժողովում մեզ հաջողվեց կասեցնել այդ հայտարարության արտաքին ազդեցությունը»։

Նա նկատեց, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները Ստրասբուգում հատուկ արձագանք չեն գտնում. «Բնականաբար, Ստրասբուրգում համապատասխան մարմինները ուշադրությամբ հետեւում են այն պրոցեսներին, որոնք տեղի եւ ունենում Հայաստանում եւ տեղեկատվությունը ստանում են տարբեր աղբյուրներից՝ ինչպես մեր կուսակցությունից, այնպես էլ ընդդիմությունից, արտախորհրդարանական ուժերից, փորձագետներից, այլ հասարական կազմակերպություններից եւ այլ շրջանակներից։ Այնպես որ, նրանց ինֆորմացիան Հայաստանում տեղի ունեցածի վերաբերյալ միանգամայն օբյեկտիվ է»։

Այս նստաշրջանի համար Հայաստանի ամենամեծ  ձեռքբերումը Արփինե Հովհաննիսյանը համարում է Ֆրանկ Շվեբեի բանաձեւը  «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ–ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում «գորշ գոտիներ» անսահմանփակ հասանելիության վերաբերյալ». «սա  ուղղակիորեն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը, որպես միջազգայնորեն չճանաչված պետություն կամ գորշ գոտի, հնարավորություն է ունենալու  եւ պատրաստակամություն է ունենալու ընդունելու ԵԽ եւ ՄԱԿ–ի մոնիթորինգային մարմիններին, ինչը նշանակում է, որ մարդիկ հնարավորություն են ունենալու մտնելու Լեռնային Ղարաբաղ եւ տեսնելու մարդու իրավունքների պաշտպանության վիճակը այնտեղ։ Սա ենթադրում է առավել մեծ շփում աշխարհի հետ, ինչը նշանակում է, որ ադրբեջանական պատվիրակությունը պետք է բացարձակ ուրախ չլիներ այդ բանաձեւի համար»։ 

Նստաշրջանի մի քանի կարեւոր իրադարձություն եւս ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավարը առանձնացրեց. «Մենք կարողացանք թույլ չտալ, որ ադրբեջանական պատվիրակությունը անցկացնի Մեծամորի ատոմակայանի փակման հետ կապված իր մտադրությունը, եւ նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող նշանակվեց ԵԺԿ խմբի կողմից սլովենացի պատվիրակ։ Բնականաբար կանխեցի, որ ոչ անաչառ տրամադրություններ ունեցող պատվիրակը չնշանակվի ԵԽԽՎ մոնիթորինգային հարցերով ահամազեկուցող»,–ասաց Արփինե Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ