News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ճիշտ է, հեղափոխությունը եղել է, բայց ժամանակ է պետք, որպեսզի տեղում աճեն նոր մարդիկ, զարգանան քաղաքական ուժերը։  Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք»  խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով փաստը, որ ՏԻՄ ընտրություններում բոլոր այն թեկնածուները, որոնք նախկինում   ՀՀԿ–ի կամ ԲՀԿ–ի կողմից էին առաջադրվել, այս անգամ ինքնաառաջադրվել են, միայն երկու թեկնածու կա, որոնք կուսակցական են՝ մեկը ՀՀԿ–ից, մյուսը՝ ՔՊ–ից։ 

«ՀՀԿ–ականների դեպքում, կարծում եմ, ակնհայտ է պատասխանը, քանի որ կուսակցությունը ինքնին լուրջ խնդիր ունի ռեյտինգի հետ կապված, ժողովրդի կողմից ընկալման հետ կապված եւ ցանկացած ասոցացում այդ կուսակցության հետ  բերելու է վնաս։ Ըստ այդմ, անձինք, ովքեր կարող էին առանց կուսակցության առաջադրվել, վարվել են այդպես, չցանկանալով լրացուցիչ անգամ շարժել ժողովրդի զայրույթը»,–ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Դիտարկմանը, որ, փաստորեն, նույն մարդիկ են լինելու, պարզապես ներկայանալու են իբրեւ անկուսակցական, Գոգիսյանը պատասխանեց. «Ճիշտ է, հեղափոխությունը եղել է, բայց ժամանակ է պետք, որպեսզի տեղում աճեն նոր մարդիկ, զարգանան քաղաքական ուժերը։  Որովհետեւ ինչ է տեղի ունենում Հայաստանում. քաղաքական ուժերը լուրջ ճնշումների տակ էին, մեզ համար, որպես քաղաքական ուժ, շատ դժվար էր երկար ժամանակ հատկապես մարզերից մարդիկ ներգրավել, որովհետեւ մարդիկ վախենում էին կորցնել աշխատանքը, կամ որ իրենց  բարեկամները կկորցնեն աշխատանքը, եւ այս բռնաճնշումների մթնոլորտում շատ դժվար էր զարգանալ։ Հիմա այդ ամենը չկա, բայց շատ կարճ ժամանակ է անցել, շատ դժվար է տեղում իրողություններ փոխել, այդ ուղղությամբ դեռ աշխատանք ունենք անելու, բայց բոլոր այն տեղերում գոնե, որտեղ կարողացել ենք առաջադրել թեկնածու, առաջադրել ենք, ՔՊ–ն նույնպես առաջադրել է»։

Նա նշեց, որ հիմա պայքարում են Էջմիածնում՝ գործող ժամանակավոր պաշտոնակատարը առաջադրված է եւ գրեթե բոլոր տեղերում, որ տեղ կա ժամանակավոր պաշտոնակատար եւ  ուներ Քաղաքացիական պայմանագրի սատարումը, առաջադրված են։

Ինչո՞ւ Սասուն Միքայելյանի որդուն չսատարեց Քաղաքացիական պայմանգիրը, հարցին, Գորգիսյանը պատասխանեց. «Դա իրենց ներկուսակցական խնդիրներն են, ես այդտեղ չէի ուզենա մտնել»։

Նա ընդգծեց, որ ՏԻՄ ընտրությունները կամ կհերքեն կամ կապացուցեն թեզը, թե Երեւանի ավագանու ընտրությունները չեն կարող պատկերացում տալ քաղաքական ուժերի վարկանիշի մասին, քանի որ շատ ուժեր մեծ աջակցություն ունեն մարզերում։

«Երկուսն էլ՝ ե՛ւ Երեւանի ավագնու, ե՛ւ ՏԻՄ ընտրությունները դաշտ էին, որտեղ քաղաքական ուժերը կարող էին իրենց ցույց տալ, կարող էին սպորտային լեզվով ասած՝ մարզվել, մինչեւ բուն մրցապայքարի մեջ մտնելը, որը սարերի հետեւում չէ. եթե, ըստ պլանի, շուտով վարչապետը հրաժարական տա, մենք դեկտեմբերի 9–ին կամ 10–ին կունենանք ընտրություններ»,–ասաց Գեւորգ Գորգիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ