News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ադրբեջանական կողմի արտահայտած ակնկալիքները՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով Լեռնային Ղարաբաղի տարածքից հայկական ուժերի դուրսբերման մասին, չարդարացան, Բաքուն հիասթափություն ապրեց: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա համոզմամբ՝ այս համատեքստում Ալիեւը ստիպված կլինի ոչ մեկ անգամ հիասթափվել: «Ֆալստարտն ակնհայտ էր, իսկ Ղարաբաղի հարցում Ալիեւի ակնկյալիքները հերթական անգամ չիրականացան»,- պարզաբանեց Ալավերդյանը:

Առաջին օմբուդսմենի կարծիքով՝ ղարաբաղյան խնդրի լուծումը կախված է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանից կամ ցանկացած այլ քաղաքական գործչից, որքան այն սկզբունքներից, որոնք արդեն ընդունել են հակամարտության կողմերը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրա խոսքով՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կան հիմնական սկզբունքներ, եւ այս հակամարտությունը հնարավոր է լուծել միայն այդ շրջանակում: «Սակայն Ղարաբաղի խնդիրն արդեն լուծվել է, եւ այն լուծվել է միջազգային նորմերի շրջանակում: Այն լուծվել է հաշվի առնելով մարդկանց անվտանգության ապահովումը»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ