News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է երկու նոր ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք հասանելի են Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար։ Առաջարկները ներառում են կապի ծառայություններ եւ այդ ծառայություններից հարմարավետ օգտվելու համար սարքեր՝ այն է սմարթֆոն, 4G մոդեմ, ինտերնետի մեծ ծավալ, SMS, BeeTV բջջային հեռուստատեսություն եւ նվեր՝ երկու SIM քարտ։

Մասնավորապես «Մարզային 5500» համալիր առաջարկը ներառում է Xiaomi Redmi 5A սմարթֆոն, 4G  մոդեմ եւ ամսական 70 ԳԲ բջջային ինտերնետ։ Սմարթֆոնի դիմաց վճարը կազմում է 10 000 դրամ։ «Մարզային 3500»-ը ներառում է նմանատիպ կապի ծառայությունների փաթեթ եւ համարներ, ամսական գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 50 ԳԲ, իսկ սարքերից բաժանորդին տրամադրվում է 4G  մոդեմ։

«Մարզային 5500» եւ «Մարզային 3500» փաթեթների ամսական բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 5500 եւ 3500 դրամ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։ Ծառայությունների փաթեթները հասանելի են 24 եւ 18 ամսվա բաժանորդագրությամբ։

«Beeline-ը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որ հաճախորդների համար մեր ծառայություններն լինեն առավել պարզ եւ հարմար, հատկապես այն վայրերում, որտեղ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է։ Հայաստանի այդ մարզերի բնակիչներին կօգնի  այս նոր բացառիկ առաջարկը, որին միանալով կարելի է ստանալ բջջային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Հատուկ ուզում եմ նշել ինտերնետի մեծ ծավալը եւ փաթեթում ներառված մի քանի համարները, ինչի շնորհիվ առաջարկը դառնում է շատ գրավիչ ողջ ընտանիքի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել հիմնական բջջային համարից։ Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝  www.beeline.am։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ