News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը


Խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը։ 

NEWS.am—ին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը ըմբռնում համարել է այն, որ   քաղաքական ուժերը այս խնդրի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունենալով հանդերձ արձանագրել են, որ ընտրությունները պետք է տեղի ունենան:

«Այս ընթացքում, իհարկե, շատ կարևոր է, որ և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում:

Կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել, և հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի»,–ասել է Փաշինյանը:

 Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և գործունեությունը ծավալում է, որպեսզի և՛ 14 օրը, և՛ ապագա ընտրությունները տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում. «Որովհետև սա բխում է մեր ողջ ժողովրդի, մեր պետության շահերից և բխում է այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական, առանց խախտումների: Եւ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի»:

Նախագահն էական է համարել, որ այս փուլն էլ ժողովուրդը պատվով հաղթահարի և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, այլ նաև երկիր է, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության ու հանդուրժողականության պայմաններում:

Փաշինյանը նշել է, որ  ժողովրդավարությունը իրենց համար կարգախոս չէ, ձև չէ, այլ  քաղաքական հավատամք, ինչի համար պայքարել են:

«Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ բացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ մեր ժողովրդի կամքը և տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է»,–ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաեւ ընդգծել է, որ հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են. «Պարզապես պետք է իսկապես երաշխավորված լինի, որ ժողովրդի կամարտահայտությունը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Սա նաև երաշխիք է, և Հայաստանի ժողովուրդը միշտ էլ պիտի իմանա, որ ընտրություններով ինքը կարող է և՛ քաղաքապետին, և՛ գյուղապետին, և՛ խորհրդարանը, այսպիսով նաև վարչապետին փոխել»:

Նա համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարության ինստիտուտն ամեն տարվա, ամեն օրվա հետ ավելի հզորանում է Հայաստանում և կհզորանա:

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Նիկոլ նախ եւ առաջ որպես վարչապետի պաշտոնակատարի. «Որովհետև մեր երկիրն այս փուլում պետք ունի, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմիններն անխափան գործեն: Ու նախ և առաջ՝ մեր անվտանգության հետ կապված բոլոր ծառայությունները: Եվ երկրորդը, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես քաղաքական կուսակցության ղեկավարի, հաջողություն եմ մաղթում նաև մնացած բոլորին, մեր բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, ովքեր Ձեր կուսակցության հետ միասին կմասնակցեն ընտրություններին, որպեսզի ազատ և ժողովրդավար ընտրությունների պայմաններում կարողանան իրենց և՛ կարծիքն արտահայտել, և՛ համապատասխանորեն ստանան իրենց արժանի տեղը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Աշոտյանը կառաջադրվի թիվ 4 ընտրական տարածքում եւ կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը
Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս...
«Ժամանակ». Նոր դաշի՞նք. Բանակցում են Արամ Սարգսյանը, Արագած Ախոյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը
Բայց թե այդ անձնական մտերմությունը կվերածվի քաղաքականի...
«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանի ջուրն ու ՀՀԿ-ի տոկոսը. ով է ձայն հանելու. ՀՀԿ-ն կարող է շուռ տալ իրավիճակը
Եվս մի քանի այդպիսի տեղեկություն, եւ ՀՀԿ-ն ոչ միայն 5, այլեւ նույնիսկ 0,5 տոկոս կարող է չհավաքել...
«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինքո՞վ կմասնակցեն ԱԺ ընտրություններին
Այս շաբաթվա ընթացքում տեղի կունենա ընդլայնված նիստը, որի ընթացքում կորոշվի, թե ինչ ձեւաչափով մասնակցենք ընտրություններին...
«Քաղաքացու որոշում» ՍԴ սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնական նպատակը խորհրդարանական ընտրություններին մասնակցելը չէ
Արեգ Թադեւոսյանը նշել է, որ կուսակցության ինքնուրույն է հոգալու իր ծախսերը․․․
Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը կլինեն ՔՊ ցուցակում․ Լենա Նազարյան
Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՔՊ-ն ինչպես եւ ավագանու ընտւրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ․․․
Partner news