News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը 2018թ․ հաճախորդային բազայի երկու անգամ աճ է ակնկալում։ Բանկի հաճախորդների թիվը մեծ տեմպերով է աճում։ Նման կարծիք հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տնօրինության անդամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքերով՝ բանկի համար այդ միտումը որոշակի մարտահրավեր է, քանի որ այն սպասարկման որակի ապահովման հարցում դժվարությունների պատճառ կարող է դառնալ։

«Նման իրավիճակը բոլոր գործընթացների թվայնացում է թելադրում, եւ մենք մտադիր ենք մոտակա 1-2 տարիների ընթացքում լիովին թվայնացնել բանկային սպասարկումը։ Օրինակ, մեկ տարի առաջ բանկի մասնաճյուղերում սպառողական վարկի եւ անժամկետ վարկի տրամադրումը միջինը 4-5 օր էր տեւում։ Այժմ բանկում ներդրված վարկային արագությունը վարկառուներին թույլ է տալիս վարկը հաշված րոպեներում ստանալ։ Բանկը նաեւ աշխատում է հիփոթեկային եւ ավտովարկերի թվայնացման ուղղությամբ»,- նշեց բանկիրը։

«Սրա հետ մեկտեղ, բանկային ծառայությունների թվայնացումը չի նշանակում, որ բանկին անհրաժեշտ չեն լրացուցիչ մասնաճյուղեր։ Այսպես, բանկը մտադիր է հետագա վեց ամիսների ընթացքում մասնաճյուղային ցանցը 20 տոկոսով մեծացնել։ Նոր մասնաճյուղեր կբացվեն Երեւանի Նոր Նորք, Կենտրոն համայնքներում եւ Աբովյան քաղաքում»,- ասաց Բարսեղյանը։

«Միաժամանակ, մենք փոփոխել ենք որոշ մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկը, ինչը 50 տոկոսով բեռնաթափել է մասնաճյուղային ցանցը։ Բանկը նաեւ հետեւողականորեն մեծացնում է իր բանկոմատների թիվը՝ տարեկան 15 հատ։ Իսկ հաջորդ տարի մտադիր է 20 բանկոմատ տեղադրել։ Բացի այդ, մենք միացել ենք Easy Pay, MobiDram, TelCell, Idram վճարային համակարգերին»,- պարզաբանեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ