News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրապետական հիվանդանոցի դիմացի ավտոկայանին հարող կտրատված ծառերի վերաբերյալ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Քաղաքացի Նարինեն ինձ է ուղարկել Հանրապետական հիվանդանոցի դիմացի ավտոկայանին հարող կտրատված ծառերի այս նկարը, նաև տեղեկացրել է, որ դիմել է բնապահպանության նախարարություն, որտեղից պատասխանել են, թե այդ տարածքը սեփականաշնորված է։ Եթե անգամ դա այդպես է, ուրեմն կասկածի տակ պետք է դրվի այդ սեփականության վկայականը, որովհետև դա հանրային տարածք է։ Ակնհայտորեն, հիվանդանոցի բակի ավտոկայանի տերը ծառերի հաշվին ուզում է ընդլայնել այն։ Տեսնես այս մասին ի՞նչ կարծիք ունի առողջապահության նախարարը, հիվանդանոցի բակի ծառահատումը օգո՞ւտ է մարդկանց առողջությանը։ Քաղաքապետարանն էլ պիտի ստուգի այդ տարածքի սեփականության իրավունքի օրինականությունը»:

Տպել
Ամենաշատ