News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավարտվել են Արեւշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծվել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով, որի անդամները մանրամասն դիտարկել են կատարված աշխատանքները։

Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան, իսկ մոտ 200 մետրը՝ Արեւշատ համայնքներով։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։

Կապալառու կազմակերպությունը վերականգնել է հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, փոխվել են ջրագծերը, տեղադրվել են ճանապարհային նշաններ եւ անվտանգության այլ էլեմենտներ, կատարվել են այլ աշխատանքներ։

Արեւշատ գյուղական համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը նկատում է, որ համայնքում խորհրդային տարիներից ի վեր ճանապարհի վերականգնման աշխատանքներ չէին իրականացվել։ Կատարված աշխատանքների շնորհիվ համայնքի բնակիչների կյանքն ավելի բարեկեցիկ է դարձել, կարողանում են հեշտությամբ կապվել գլխավոր ճանապարհների հետ։

Աբովյան գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը նշեց, որ իրենց համայնքի համար սա պատմական իրադարձություն է։ «Ամիսներ շարունակ համայնքի բնակիչները համագործակցել են շինարարների հետ, երբեմն էլ նախատեսվածից ավելին ենք խնդրել, շինարարներն աջակցել, արել են։ Շատ գոհ ենք կատարված աշխատանքների որակից։ Ավելի քան 30 տարի այստեղ ասֆալտապատման աշխատանքներ չէին կատարվել, ճանապարհները քանդված էին, մեքենաները շարքից դուրս էին գալիս, մարդիկ չէին կարողանում իրենց բերքը շուկաներ հասցնել, ուղեւորատար տրանսպորտի հարցը չէինք կարողանում լուծել։ Հիմա արդեն բոլոր այս խնդիրները լուծվում են։ Այսինքն՝ ծրագրի անվանումը համապատասխանում է բովանդակությանը. այն ունի կենսական նշանակություն համայնքի համար»,- նշեց համայնքապետը։

Ճանապարհաշինական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող «Տեքնիտալ» ընկերության խմբի ղեկավար Ֆրանչեսկո Բերտինին, խոսելով կատարված աշխատանքների որակի մասին, հավաստեց, որ ճանապարհի կառուցման ընթացքում բոլոր փուլերն անցել են՝ ենթարկվելով լաբորատոր փորձարկումների։ Եվ հաշվի առնելով, որ բոլոր թեստերը ցույց են տվել դրական արդյունքներ, պարոն Բերտինին նշեց, որ աշխատանքները կատարվել են բարձր որակով։

Նշենք, որ ճանապարհն ընդունումից հետո մեկ տարի շարունակ կգտնվի երաշխիքային սպասարկման փուլում, եւ այդ ընթացքում հայտնաբերված թերությունները կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել իր միջոցների հաշվին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ