News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետք է վստահելի հետաքննություն անցկացնեն լրագրող Ջամալ Հաշաքջիի սպանության գործով, եւ համակարգում է իր գործողությունները «Մեծ յոթնյակի» (G7 երկրներն են՝ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ճապոնիան) գործընկերների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Հայկո Մասի թվիթերյան հայտարարությունը։

«Մեզ պետք է միջազգային հանրության միասնական արձագանք»,-հավելել է նա։

Շաբաթ օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարարը դեմ է հանդես եկել Էր Ռիադին սպառազինություն մատակարարելուն, քանի դեռ լրագրողի սպանության գործով հետաքննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ Ջամալ Հաշաքջին հոկտեմբերի 2-ին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան​ եւ այլեւս դուրս չէր եկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ