News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամեն տարի՝ հոկտեմբերի 22-ին աշխարհում նշվում է Կակազող մարդկանց միջազգային օրը (International Stuttering Awareness Day): Օրը սահմանվել է Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիայի (International Stuttering Association, ISA) աջակցությամբ, որը հիմնադրվել է 1995 թվականին՝ իրեն համարելով «կակազող մարդկանց խոսափող»: Ըստ ISA-ի տվյալների՝ աշխարհի բնակչության մոտ 1 տոկոսը կակազում է:

Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն՝  կակազելը խոսքի խանգարում է, որը բնութագրվում է հնչյունները, վանկերը եւ բառերը կրկնելով կամ երկարացնելով, ինչպես նաեւ խոսքի հաճախակի ընդհատմամբ:

Կակազումը հաճախ կապված է լոգոֆոբիայի հետ՝ խոսել վախենալը, ինչը կակազելու պատճառն է կամ հետեւանքո: Կակազող մարդկանց հանդեպ հասարակության սխալ վերաբերմունքի դեպքում խոսքի այս խանգարումը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ նրանց էկմոցիոնալ վիճակի վրա, հետեւաբար նաեւ կյանքի: Ինչը հաճախ սթրես է առաջացնում, սոցիալական տագնապ եւ ինքնամեկուսացում: Հաճախ կակազող երեխաներին ծաղրում են: Այս պատճառով Կակազող մարդկանց միջազգային օրը կազմակերպելը ISAի մասշտաբային ծրագրերից միայն մեկն է: Այս օրը, որն ամեն տարի մեկ թեմայի է նվիրված, անցկացվում են տարբեր համաժողովներ, սեմինարներ, հանդիպումներ եւ սոցիալական միջոցառումներ՝ ուղղված լայն հանրության իրազեկմանը այն խնդիրների ու դժվարությունների մասին, որոնց առօրյա կյանքում բախվում են կակազող մարդիկ:

Նույն նպատակով անցկացվող ISA-ի այլ ծրագրերի թվում են տարեկան 2 անգամ տեղեկագրի թողարկումը, հատուկ web-կայքի աշխատանքը, կակազող մարդկանց թոշակավորման համար միջոցների հայթայթումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ