News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններին  միանշանակ հաղթանակ կտանենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններին  միանշանակ հաղթանակ կտանենք, ժողովուրդն իր վստահության քվեն մեզ կտա, բայց ընդհանուր առմամբ մեր կենտրոնացվածությունը ոչ թե մեր սեփական իշխանության վրա է, այլ ժողովրդի իշխանության վրա է։ Մենք ասել ենք եւ ասում ենք, որ մենք Հայաստանում իշխանություն չունենք Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Փաշինյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ է գնում, եւ ժամանակ խնդիր ինքը չի տեսնում։

«Երբ որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ է, էստեղ ժամանակի խնդիր չկա։ Մեր նախորդ գործող Ընտրական օրենսգիրքը ընդունվեց գործող ընթացակարգերի էական բարդացմամբ եւ, բնականաբար, ժամանակ է պետք, որ մարդիկ դա ընկալեն եւ ըմբռնեն, եւ նույնիսկ այդ պարագայում ընտրությունների ժամանակ դա դեռ որոշակի հարցեր էր առաջացնում, այս պարագայում ամեն ինչ գնում է պարզեցման ուղղությամբ, հետեւաբար ես չեմ կարծում՝ այդ քննադատությունները արտահայտում են իրականությունը»,– նշեց նա։

Հարցին թե պատկերացնում է Փաշինյանը Հանրապետական կուսակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նա ասաց, որ ինքը չէ, որ պետք է պատկերացնի որեւէ մեկին ընդդիմության կամ իշխանության դերում։

«Դա պետք է  անեն ընտրողները եւ իմ գործառույթը համարում եմ ընտրողի ազատ կամարտահայտման համար հնարավորություն ստեղծելը։ Մնացածը թող որոշեն ընտրողները, իհարկե քաղաքական բոլոր ուժերի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, որպեսզի նրանք ուրիշների հետ հավասար պայմաններում հավասար իրավունքների եւ հնարավորությունների պայմաններում կարողանան գործել»,– ասաց նա։

Կապված 4–րդ քաղաքական ուժի խորհրդարանում հայտնվելու հետ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, որ դա ճիշտ մոտեցում է, որ փոփոխություն արվի կոնկրետ քաղաքական ուժի ԱԺ–ում հայտնվելու հետ կապված. «Ես կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք այդ տրամաբանությունից, որ օրենքներ գրելիս նկատի ունենանք այս մեկն այնպես անենք անցնի, այն մեկը, դա ճիշտ չէ, էլի մոտենում ենք կոստյումի տրամաբանությանը։ Ես կարծում եմ՝ այդ առաջարկը առավել ժողովրդավարական է եւ առավել ներկայացուցչական է ԱԺ–ն դարձնում, ի վերջո մենք ինչ ենք ուզում։ Մի կողմից ահազանգում ենք ՝ վայ Հայաստանում  միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, մյուս կողմից վայ, ահազանգ Կապանում միակուսակցական դիկտատուրան տապալվեց, ուրեմն վերջ, ամեն ինչ քարուքանդ եղավ, հետո ասում են՝ վայ խորհրդարանում վտանգ կա, որ մի դոմինանտ ուժ կլինի, հետո ասում են՝ վայ վտանգ կա, որ ուրի ուժեր էլ կլինեն։ Հիմա եկեք կողմնորշվենք՝ ինչ ենք ուզում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ