News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Ինդիանապոլսի գազանանոցում էգ առյուծը հոշոտել է որձին՝ իր 3 ձագերի հորը՝ տեղեկացնում է USA.one-ը։ Նա ժանիքներով կառչել է առյուծի կոկորդից եւ բաց չի թողել այնքան ժամանակ, մինչեւ վերջինս դադարել է շնչել։ Այս զույգին գազանանոցում արդեն 8 տարի միասին էին պահում։ 2015թ․ նրանք երեք ձագ են ունեցել։

Գազանանոցի աշխատակիցների խոսքերով՝ իրենք նախկինում երբեք այս զույգի միջեւ ագրեսիա չեն նկատել։ Անցած ուրբաթ վաղ առավոտյան առյուծների վանդակից «տարօրինակ բարձր» մռնչոց է լսվել։ Գազանանոցի աշխատակիցները վազել են այնտեղ եւ ականատես եղել դաժան տեսարանի՝ Զուրի անունով 12-ամյա էգ առյուծը կառչած է եղել 10-ամյա որձի կոկորդից։ Նրան փորձել են հետ քաշել, բայց մինչեւ վերջին պահը երախը սեղմած է պահել։

Աշխատակիցները տարակուսած են, թե ինչ կարող էր պատահել Զուրիի հետ։ Ձագերը եւս նույն վանդակում էին ապրում, նրանք ողջ-առողջ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բուն խնամել է բադին հարազատի պես
Անհանգստանալով, որ գիշատիչ խորթ մայրը կարող է ուտել բադի ձագին՝ նա կապ է հաստատել փորձագետի հետ, որն ասել է, որ բադիկը կարող է վտանգված լինել…
Տեսախցիկները հերթական ընձառյուծին են ֆիքսել. Վերջին տվյալներով, նրանց թիվը 10-11 է (վիդեո)
Յուրաքանչյուր փոքր հատվածի վրա տեսախցիկներ են դրված, մոնիտորինգը ուժեղացված է…
Աղստեւ գետն ընկած եղնիկը բաց է թողնվել վայրի բնություն (ֆոտո)
Տավուշի մարզային փրկարարական վարչության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել Իջեւանի ՀՓՋ մարտական հաշվարկը…
Գիտնականները հայտնաբերել են մարդուց խելացի կապիկին
Մարդիկ եւ կապիկները տվել էին հավասար քանակությամբ ճիշտ պատասխաններ, որոնք կազմել էին ընդհանուր ամբողջության 85 տոկոսը…
Կենդանաբանական այգու ապիտակ վագրի բերանի խոռոչում ուռուցք է հայտնաբերվել. գլխավոր կենդանաբույժ
Ըստ մասնագետի՝ նման բարդ դեպքերում անհրաժեշտ է կրկնակի հետազոտություն...
Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը ժամանել է Հայաստան՝ Բինգո վագրի բուժման նպատակով
Բինգոյի բուժման աշխատանքներում Երեւանի կենդանաբանական այգու թիմին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին...