News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվան մասին Էր Ռիադի վարկածը վստահություն չի ներշնչում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը՝ տեղեկացնում է SkyNews-ը։

Նրա խոսքերով՝ եթե Խաշոգջիի սպանության մասին «սարսափելի» լուրերը հաստատվեն, Լոնդոնը համապատասխան քայլեր կձեռնարկի։ «Կառավարությունը հաստատակամորեն դատապարտում է այդ սպանությունը։ Իրադարձությունների վերաբերյալ Էր Ռիադի վարկածը համոզիչ բացատրություն չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ոք, ով մեղավոր է ճանաչվել այդ գործով, պետք է պատասխանատվության ենթարկվի։

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ