News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելոռուս լրագրող Պավել Միցկեւիչը Երեւան կատարած իր այցի մասին տպավորությունները պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի «Հայրենիք իմ, Բելառուս»․ ինչպես էինք կոնյակ խմում Երեւանի կենտրոնում նստարանին նստած» հոդվածում։

Ինչպես գրել է լրագրողը․ «Հայաստանն արդեն ինքնաթիռից սկսում է տպավորություն գործել, երբ թեւի տակ հայտնվում են կարծես ճմռթված թղթից, բայց իրականում հրաշալի եւ պատկառելի լեռները, երբ օդանավը պատվո շրջան է կատարում Երեւանում վայրէջքից առաջ»։

«Մթության մեջ քաղաքը վերածվում է խոշոր լուսաշղթայի, որի լույսերն օդի շարժումից կարծես առկայծում են։ Երեւանում ռոմանտիկան շատ է, շատ են նստարանները, որոնց վրա զույգեր են նստած։

«-Աղջիկներին նայիր, բայց՝ ոչ պլշած։ Իսկ եթե նա տղամարդու հետ է, ընդհանրապես մի նայիր,- միանգամից զգուշացրեց տաքսու վարորդ Սերյոժան, ով ինձ օդանավակայանից քաղաք էր տեղափոխում։ Եվ, իրոք, հայուհիներով դժվար է չհիանալ, իսկ նրանց հայացքն ուղիղ սրտիդ է խփում»,- իր տպավորություններն է պատմում Միցկեւիչը։

«Այն զգացումը, թե կինոյի մեջ եմ հայտնվել, չէր լքում նույնիսկ հյուրանոցում․․․ Երեւանցիները կարող են խորամանկել, անգամ՝ խաբել, բայց նրանցից դժվար է վիրավորվել։ «Մեր քաղաքը ձեզ համար բացարձակ անվտանգ է»,- ասաց Սերյոժան, եւ այդ հարցում նա հաստատ չէր խաբում»։

Լրագրողին ապշեցրել է Արարատ լեռը, որն ըստ նրա՝ Երեւանից 50 կմ-ի վրա է գտնվում, սակայն պարզ երեւում է միայն լուսաբացին եւ արեւոտ եղանակին։ Երբ մեծն Արարատը երեւում է մառախուղի հետեւից, ապա ուղղակի գայթակղում է։ Հիպնոսացնում է։ Լիցքվորում։ Ցնցում։ Եվ դա չի կարող չանդրադառնալ հայերի մենթալիտետի, բնավորության վրա․․․»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ