News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի տապալման մեջ ՀՀԿ–ականները որեւէ մեղավորություն չունեն։ Այսօր՝ հոկտեմբերի 23–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանը հորդորեց ազնիվ լինել դիրքորոշումների եւ հայտարարությունների մեջ։

«Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի հարցի էլ՝ ես առավոտյան ասել եմ, որ ՀՀԿ–ն արդեն փոքրամասնություն է, եւ երեւի թե 40 մարդ չկա, եւ ազնիվ չէ դնել պատասխանատվությունն ընդդիմության վրա, որ համաձայն չէ կարճ ժամկետում կատարել լուրջ փոփոխություններ, չնայած հայտարարել է, որ համաձայն է դեկտեմբերին գնալ ընտրությունների։

Մեր խմբակցությունը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, չի խոչընդոտելու, որ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին։ Նրանք, ովքեր չեն եկել, իրենց պարտավորությունը չեն կատարել, հիմա իրենց վրա է դրված ստորագրահավաք կազմակերպելն ու արտահերթ նիստ հրավիրելը»,– ասաց Արա Բաբլոյանը՝ ակնարկելով «Ծառուկյան» խմբակցությանը, որի ոչ բոլոր պատգամավորներն էին երեկ մասնակցում քվեարկությանը։

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ նախօրեին ինքը կարող էր անմիջապես քվեարկության դնել օրինագիծը, սակայն, ժամանակ տվեց պատգամավորներին, որ եթե ցանկություն ունեն դիրքորոշում հայտնելու նախագծի վերաբերյալ, գան եւ քվեարկեն։

Թե ինչպես է ՀՀԿ–ն քվեարկելու երկուշաբթի օրը, Արա Բաբլոյանը նշեց, որ դեռեւս չեն քննարկել։ Նշենք, որ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների նախաձեռնությամբ՝ երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրվելու՝ քննարկելու ԸՕ փոփոխությունների օրենքի նախագիծը։

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ՀՀԿ–ի երեկվա քայլը սաբոտաժ է, ԱԺ նախագահը չհամաձայնվեց. «Սաբոտաժ չէ, քաղաքական պայքար է»:

Անդրադառնալով վարչապետի ընտրությանը, Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ վարչապետի ընտրության ժամանակ ցնցումներ չեն լինի. «Կարծում եմ՝ կկանոնակարգվի ամեն հարց այնպես, որ որևէ ցնցում չի լինի»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ