News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 16
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարեւոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն առաջարկել է կազմակերպել գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ կարեւորելով հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը: «Այդ նպատակի համար պետք է բացառել ռազմատենչ հռետորաբանությունն ու այլատյացության քարոզը: Ադրբեջանին զենքի վաճառքը նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք կարող ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Լավրով
Մոսկվան հույս ունի, որ կկարողանա աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը…
Փարիզում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Հունվարի 16-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը…
Արցախի հարցում ստատուս – քվոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը եւ Իրանը. Հրանտ Մարգարյան
Դժվար չէ հասկանալ, որ մենք մաս ենք կազմել մի ծրագրի, որը գործադրվել է հանգրվան առ հանգրվան՝ քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, իշխանափոխություն, դեկտեմբեր 9-ի Ազգային Ժողովի ընտրություններ...
Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին ...
Ադրբեջանի դեսպանը ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման հարցում ապավինում է Ռուսաստանին
Ռուսաստանը պետք է ներդնի առավելագույն միջնորդական ջանքեր, որպեսզի «օկուպացիոն» քաղաքականությունը դադարեցվի…
Փաշինյանը հավատարիմ է Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների իր սկզբունքին. հավաստիացում
Նրա խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները շարունակում են մնալ հայկական կողմի օրակարգում…