News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 11-ին նախատեսվող Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները պետք է նաեւ պատճառ դառնան 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ հիշելու համար: Շվեյցարիայի հեռուստառադիոընկերությանը (RTS) տված հարցազրույցում այս մասին ասել է Հայատանի նախագահ Արմեն Սարգսյանը:

 «Ես չգիտեմ ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին, առանց անդրադառնալու 105 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը եւ առանց Ցեղասպանությունը հիշատակելու: Պետությունների ղեկավարների կողմից այս փաստի ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի կողմից», - ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն մեկ ժողովրդին վերաբերող ողբերգության ճանաչում է: Սա առաջին հերթին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, չճանաչվեց եւ չդատապարտվեց, հետագայում 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին, ասել է Սարգսյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձի մասին հարցին, Սարգսյանը նշել է, որ պատրաստ է երկխոսությանը:

 «Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն ճանաչմանը հաջորդել»,-ասել է նախագահ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ