News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի 45-ամյա արքայադստեր՝ Մետե-Մարիտի մոտ թոքերի քրոնիկ ֆիբրոզ են հայտնաբերել։ Հիվանդության մասին հայտնի է դարձել թագավորական տան հաղորդագրությունից՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Նախկին մատուցողուհի եւ միայնակ մայր Մետե-Մարիտը 2001 թվականին է դարձել արքայադուստր, երբ ամուսնացել է թագաժառանգ արքայազն Խոկոնի հետ։ Ամուսնության տարիներին նա ապագա թագավորին երկու զավակ է պարգեւել, եւ նրա դուստրը՝ Ինգրիդ Ալեքսանդրան, նորվեգական գահի ապագա ժառանգորդն է։ Մետե-Մարիտին հաճախ ժամանակակից Մոխրոտ են անվանում, եւ հիմա պարզվում է, որ այդ հեքիաթը կարող է տխուր վերջաբան ունենալ։

Պաշտոնական հաղորդագրությունից հետեւում է, որ արքայադուստրը տառապում է անբուժելի հիվանդությամբ, եւ բժիշկներն այդ հարցում անզոր են։

Մետե-Մարիտը պարզաբանել է, որ ստիպված է եղել հայտնել հիվանդության մասին, որպեսզի պաշտոնական միջոցառումներին իր բացակայությունը տարօրինակ չթվա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ