News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շաբաթ առավոտյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել նախքան սիրիական կարգավորման հարցով քառակողմ գագաթնաժողովը, որն անցկացվելու է Ստամբուլում, հայտնում է BFM TV-ն:

Ելիսեյան պալատում աղբյուրը հայտնել է, որ զրույցի ընթացքում Մակրոնը, մասնավորապես, շեշտել է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:

Մակրոնը նաեւ ցանկանում է, որ գագաթնաժողովի մասնակիցները խոստանան թույլ չտալ քիմիական զենքի կիրառում, ինչպես նաեւ ապահովեն հրդադադարի ռեժիմի երկարաժամկետ պահպանում՝ հումանիտար աղետից խուսափելու համար:

Կրեմլի մամուլի ծառայությունը նման զրույցի մասին առայժմ չի հայտնել:

Ելիսեյան պալատում Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովը «օգտակար ձեւաչափ» են համարում: Մակրոնի շրջապատի ներկայացուցիչների կարծիքով՝ նման կազմով հանդիպումները, հնարավոր է, չդառնան պարբերական, բայց կարող են նպաստել բանակցային ձեւաչափերին մոտենալուն:

Մակրոնը հոկտեմբերի 25-ին Սիրիայի իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել էր ԱՄՆ նախագահ Դոմալդ Թրամփի հետ:

Սիրիական կարգավորման հարցով քառակողմ գագաթնաժողովը տեղի է ունենալու շաբաթ Ստամբուլում: Մասնակցելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ