News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մեկ շաբաթ առաջ այս նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի համար առաջարկված բարեփոխումները արդեն անփառունակ ձախողվել: Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, սակայն, գործող իշխանությունը տապալված Ընտրական օրենսգիրքը խորհրդարանի քննարկմանը վերադարձնելու միջոց գտավ:

«Վարչապետը հավանաբար այժմ նստած է հեռուստացույցի էկրանի մոտ եւ կարծում է, որ ինքը Հուլիոս Կեսարն է, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀՅԴ-ն, ինչպես նաեւ «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները գալլական ցեղեր են, որոնք այժմ իրար կուտեն: Նա էլ դրա շնորհիվ կընդլայնի իր կայսրությունը: Սակայն նման բան չի լինի, պարոն վարչապետ», - հեգնանքով ասաց Աշոտյանը:

Ըստ պատգամավորի, հետագա անհաջողության համար քաղաքական պատասխանատավություն է կրում  բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից, թե որքան պատգամավոր նրան կհաջողվի մոբիլիզացնել այսօրվա քվեարկության համար, քանի որ քաղաքական կոնսենսուս որպես այդպիսին չկա:

Ընդ որում ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հակառակ կարծիքի գոյությունը եւ քաղաքական պլյուրալիզմը չշփոթել սաբոտաժի հետ, քանի որ խոսքն ընդամենը դիրքորոշման ներկայացման մասին է:

«Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ պետությունում Ընտրական օրենսգիրքը չի փոխվում ընտրություններից 42 օր առաջ: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրոպայի խորհրդի առաջին պետությունը, որը որոշել է ընտրություններից 42 օր առաջ փոխել Ընտրական օրենսգիրքը», - ասաց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովը հերթական անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագիծը: Կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2: Օրենքում փոփոխություններ կատարելու համար, որը սահմանադրական է, անհրաժեշտ էր ձայների 3/5-ը` 63 ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ