News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին 10 տարիների ընթացքում Հայատանի բնակչությունը ավելի ակտիվորեն է  բանկային հաշիվներ  բացում: Հոկտեմբերի 31-ին Խնայողության միջազգային օրվան նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

Նրա խոսքով երկրի քաղաքացիները, ինչպես նաեւ ներդրող ընկերությունները եւ բանկերը ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում պետական պարտատոմսերի նկատմամբ: Դրանով իսկ, պարտատոմսերում ներդրումները հաշվի առնելով, խնայողությունների տարեկան աճը բանկերում կազմում է 19 տոկոս, ինչն ըստ Դարբինյանի,  վկայում է բանկերի եւ ընդհանուր առմամբ պետության հանդեպ բնակչության վստահության մասին:

«Այնուամենայնիվ հարկավոր է շատ աշխատանք տանել ավանդների խթանման հարցով, քանի որ վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության զգալի մասն իր խնայողությունները դեռ, այսպես ասած, պահում է «բարձի տակ»», - ասաց նա:

Նա նշեց, որ նման տեսակի միջոցառումները ուղղված են, որ մարդիկ սկսկեն ավելի արդյունավետորեն պահել իրենց գումարները, այնպես, որ պահելով լրացուցիչ եկամուտ ստանան:

Վարկերի տոկոսադրույքների մասին խոսելով՝ Դարբինյանն ասաց, որ դրանք համաչափ են դեպոզիտայիններին:

«Հայաստանը նմանատիպ երկրների թվում միակն է, որտեղ վերջին տարիներին վարկերի տոկոսադրույքների նվազեցում է արձանագրվել:

Սա մասամբ պայմանավորված է ավանդների ցածր տոկոսադրույքով, բայց եթե համեմատենք այլ երկրների հետ, հայկական բանկերը աշխատում են ամենացածր տոկոսադրույքով», - ասաց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը:

Նա հավելեց, որ ԿԲ-ն Հայաստանում խնայողությունների ցուցանիշը բարձրացնելու համար իրականացնում է ֆինանասական գրագիտության բարձրացման ազգային ռազմավարություն, մասնավորապես այս պահին իրականացվում է այս ծրագրի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը՝ դպրոցներում ֆինանասական գրագիտության բարձրացման դասընթացների ներդրումը, այդ նպատակի համար ուսուցիչների զանգվածային վերապատրաստումներ են կատարվում:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով հայկական բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով աճել է 13,4 տոկոսով՝ կազմելով 2.812 տրիլիոն դրամ (5,8 մլրդ դոլար):

2018 թվականի սեպտեմբերին ավանդների տոկոսադրույքները կազմել են 8.63 տոկոս՝ նախորդ տարվա 8.62 տոկոսի դիմաց, վարկերի տոկոսադրույքները`12.43 տոկոս, նախորդ տարվա 12.05 տոկոսի դիմաց:

Խնայողության միջազգային օրը աշխարհում ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին: 1924 թվականի հոկտեմբերի 27-ին 29 երկրների խնայբանկերի ներկայացուցիչները հանդիպել են Միլանում իրենց առաջին Խնայողական բանկերի միջազգային կոնգրեսում:

Հոկտեմբերի 31-ին՝ Կոնգրեսի վերջին օրը, ծնվել է ամեն տարի այդ օրը որպես Խնայողության (կուտակումների) համաշխարհային օր նշելու գաղափարը: Իտալացի պրոֆեսոր Ռավիզան այդ օրը հռչակել է Խնայողության միջազգային օր: 1989 թվականին Խնայողության միջազգային օրը աշտոնապես ամրագրվել է ՄԱԿ դիկրեկտիվով: Հայաստանում այս օրն արդեն 7 տարի նշվում է: Միջոցառումը կազմակերպվել է Գերմանական խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ