News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1 ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանեց Լիբանանի Հանրապետություն։ Օդանավակայանում Նախարար Տոնոյանին դիմավորեց Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ողջունելով իրար, ունեցան կարճ քննարկում։

Այսօր՝ նոյեմբերի 2 ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին եւ վառեց անմար կրակը։ Այնուհետեւ երկու նախարարները ունեցան աշխատանքային հանդիպում։

Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին Երկու նախարարները ստորագրեցին Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ