News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ;

«Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։

ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել եւ չի համաձայնեցվել ընկերության հետ, որը առավել լիարժեք տիրապետում է այդ նեղ մասնագիտական ոլորտին վերաբերվող ամբողջ տեղեկատվությանը։ Դատելով փաստաթղթի տեքստից՝ այն կազմողները չեն տիրապետում ոլորտում ներկա պահին տիրող իրավիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության։ Արդյունքում աշխատանքային փաստաթղթում տեղ են գտել դրույթներ եւ գնահատականներ, որոնք չեն արտացոլում ընթացիկ իրավիճակը եւ հակասում են կոնցեսիոն պայմանագրի որոշ դրույթներին, որոնց հիման վրա գործում է Հարավկովկասյան երկաթուղին։

Գնահատելով երկաթուղային ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակը, փաստաթղթի հեղինակները որպես հիմք են ընդունել 2008թ-ի իրողությունները, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր ստանձնել Հայկական երկաթուղու ակտիվների կառավարումը։ Հայաստանի կառավարության 2006 թ-ի հոկտեմբերի 12-ի N-1497 որոշումը մանրամասն նկարագրում է, մեղմ ասած, տխուր իրավիճակն այդ ոլորտում, երբ Հայկական երկաթուղու հետաձգված ներդրումների ծավալը կազմում էր 112,5 միլոն դոլար:

Մինչդեռ Հարավկովկասյան երկաթուղին 2008թ-ից երկաթուղային ենթակառուցվածքի վերակառուցմանը եւ արդիականացմանը, շարժակազմի թարմացմանը եւ Գյումրիում ու Երեւանում լոկոմոտիվային եւ վագոնային դեպոներում ժամանակակից մեքենաշինական համալիրների ձեւավորմանն արդեն իսկ ներդրել է 110 միլիարդ դրամ։ Մասնավորապես վերանորոգվել է 463 կմ երկաթուղային գծեր եւ 40 կամուրջ: Բացի դրանից արդեն իսկ սկսվել է մերձքաղաքային ուղեւորատար էլեկտրագնացքների շարժակազմի թարմացման ծրագրի իրականացումը, որը կավարտվի 2020-ական թվականներին: Երեւան - Գյումրի երթուղում գործարկվել է նոր ժամանակակից էլեկտրագնացք։ Միաժամանակ մշակվում է շարժակազմի նորացման ներդրումային համալիր ծրագիր։

Արդյունքում ՀԿԵ-ի տասնամյա գործունեության ընթացքում անվտանգության մակարդակը բնորոշող տրանսպորտային պատահարների թիվը երկաթուղում նվազել է 6 անգամ, էներգամատակարարման տեխնիկական միջոցների խափանումը՝ 4 անգամ, երկաթուղային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների խափանումը՝ 10 անգամ։ Գնացքների միջին արագությունը 25կմ/ժ-ից ավելացել է 60կմ/ժ, իսկ որոշ տեղամասերում՝ մինչեւ 100կմ/ժ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, աշխատանքի արտադրողականությունը ավելացել է 46%, ներդրվել են մինչ այդ Հայաստանում չoգտագործվող նոր տեխնոլոգիաներ: Այդ միջոցառումների համալիրը թույլ է տվել մի քանի անգամ նվազեցնել վթարների թիվը: Օրինակ, եթե 2008թ․-ին, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր սկսել իր աշխատանքը Հայաստանում, գրանցվել է գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք, ապա 2017թ․-ին՝ ընդամենը 1 դեպք, այն էլ ոչ ընկերության աշխատակիցների մեղքով։

«ՀԿԵ» ՓԲԸ, որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային ոլորտի պահպանման եւ զարգացման համար պատասխանատու ընկերություն, շարունակելու է կատարել պետության առջեւ ստանձնած պարտականությունները եւ պատրաստ է այդ ոլորտում համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,– ասված է տարածած հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ