Կառավարության աշխատակազմի քարտուղար Էդուարդ Աղաջանյանն ամենայն հավանականությամբ լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է նա։
Ընտրվելու դեպքում Աղաջանյանը չգիտի՝ կգնա խորհրդարան, թե մնա Կառավարությունում. «Դա կորոշի քաղաքական թիմը»։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։