News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հրազդանի թիվ 11 դպրոցում պաշտոնապես բացվեց ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար նախատեսված՝ Շառլ Ազնավուրի անվան դասարանը։

Ծրագիրն իրականացվել է Ֆրանս-հայկական զարգացման և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամների համագործակցության արդյունքում։ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամն  այս տարի «Ստեփան Գիշյան» հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչված հինգ կազմակերպություններից մեկն է։

«Աշակերտներն  այս դասարանում շաբաթվա բոլոր օրերին 2 ժամով ֆրանսերեն կսովորեն, իսկ նրանք ովքեր կցանկանան ավելի խորացնել իրեն գիտելիքները կկարողանան անվճար հիմունքներով հավելյալ պարապմունքների մասնակցել։ Փորձել ենք ֆրանսերեն լեզվի ուսուցումը  համար լավագույն պայմանները ստեղծել դասարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, Ֆրանսիայից նրանց համար գրականություն է բերվել։ Համոզված եմ, որ այստեղ երեխաները էլ ավելի մեծ հաճույքով են սովորելու»,-նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ֆրանս-հայկական հիմնադրամը ֆրանկոֆոն տարբեր ծրագրեր է իրականացնում։ Շատ ուրախ եմ այսպիսի դասասենյակ բացելու կապակցությամբ, այն կնպաստի երեխաների ֆրանսերենի լավացմանը»,- նշեց Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի նախագահ Արեն Թոխատյանը:  

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը  2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:

Տպել
Ամենաշատ