News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 2-ին Աստանայում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 53-րդ նիստին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի բնագավառը, զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները: Անդրադարձել է  Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման եւ գազային ջերմակայանների արտադրողականության արդյունավետության բարձրացման խնդիրներին։

Գարեգին Բաղրամյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Նիստում քննարկվել են էներգահամակարգերի 2018-2019թթ. աշուն-ձմեռ նախապատրաստական աշխատանքները, ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումները, սարքավորումների հուսալիությանը, էներգախնայողությանն ու արդյունավետությանը, ինչպես նաեւ ոլորտի խնդիրներին առնչվող մոտ 3 տասնյակ այլ հարցեր:

Խորհրդի 53-րդ նիստի ընթացքում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ է վերընտրվել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը (3 տարի ժամկետով), որի թեկնածությունն առաջարկել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը:

Աշխատանքային այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանն  հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաեւի հետ:

ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 53-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի էներգետիկայի նախարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ