News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 12 մլրդ 571 մլն դրամ, որը նախորդ տարվա բյուջեի համեմատ ավելի է 1 մլրդ 593 մլն դրամով, կան 12,3 տոկոսով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ պաշտպանության ն եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում բյուջեի քննարկմանն ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնակատար Արա Նազարյանը:

Նրա խոսքով, այդ բյուջեից 9 մլրդ դրամը կամ 71,7 տոկոսը կազմել է աշխատավարձը, 1,771 մլրդ դրամը կամ 13,6 տոկոսը կազմել է պարգեւատրման եւ հատուկ վճարների ֆոնդն է, իսկ մնացած 1,841 մլրդ դրամը՝ համակարգի ստորաբաժանումների, հիմնարկների պահպանման ծախսերը:

Նազարյանը նշեց, որ տեխնիկա ձեռք են բերում միջազգային համագործակցության, բարեգործական ծրագրերից, մասնավորապես՝ ռուսական, նաեւ չինական կառավարություններից: Մասնավորապես, 2019 թվականին նախատեսված է Ճապոնիայի կառավարությունից ստանալ 39 միավոր տեխնիկա, իսկ հայ-ռուսական հումանիտար կենտրոնի կողմից 65 միավոր տեխնիկա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր խոսքում նշեց, որ պետք է արմատապես վերանայել արտակարգ իրավիճակների ոլորտում բյուջետային քաղաքականությունը. «Պետք է փոխել ձեւավորված մոտեցումը, որ հույսը պետք է դնել միջազգային գործընկերների վրա, նայենք, թե ինչ միջոցներ պետք է տան, որ կարողանանք այս կամ այն չափով որեւէ խնդիր լուծենք»,-ասաց նա: Արա Նազարյանն էլ նկատեց, որ խնդիրը միջոցներն են, եթե լինեն համապատասխան միջոցներ, կարելի է առկա խնդիրներին լուծումներ գտնել:

Փոխնախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ սեյսմիկ ծառայության, նաեւ հիդրոօդերեւութաբանության տեսակետից ունեն խնդիր տեխնիկան արդիականացնելու եւ թվային տեխնիկայով համալրելու ծառայությունը, որ կանխորոշեն հնարավոր երկրաշարժերը եւ գյուղատնտեսական ոլորտի հետ անմիջական կապի մեջ մտած հակակարկտային զարգացումը:

«Խնդիրներ ունենք վաղ ազդարարման համակարգի զարգացման ոլորտում՝ անտառային հրդեհների կանխարգելման հետ կապված համապատասխան պլանի կիրառումը շահագրգիռ գերատեսչությունների հետ: Այլ խնդիրներ էլ կան, ավելի լուրջ, բայց բաց ռեժիմի քննարկման հարց չէ»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ