News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նա հիշեցնում է, որ ազատազրման ձեւով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից եւ անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից ուժի մեջ է մտել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը։ Երեկ  ժամը 20։00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ։ Համաներումը տարածվելու է 6500 շահառուի վրա։

 

Տպել
Ամենաշատ