News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ներկայիս նախընտրական արշավի ընթացքում բոլոր թեկնածուների ծախսած գումարը կազմում է մոտ 5 մլրդ դոլար, ինչը այս միջանկյալ ընտրությունները դարձնում է ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեքը, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները:

Հետազոտությունն անցկացրել է Պատասխանատու քաղաքականության կենտրոնը, որը հետեւում է ընտրարշավի ծախսերին: Գումարի մեջ են ներառված թեկնածուների, կուսակցությունների, քաղաքական գործողությունների կոմիտեների (PAC) եւ համակիր խմբերի միջոցները:

«Մենք ակնկալում ենք, որ այս թիվը կաճի, ինչպես սովորաբար լինում է, բայց ընտրարշավների համար հանգանակությունների զարմանալի ալիքը այս տարի դրանց ինտենսիվության համոզիչ ցուցանիշ է»,- հայտարարել է կենտրոնի տնօրեն Շեյլա Քրումհոլցը:

Կազմակերպության տվյալներով՝ դեմոկրատներն իրենց ընտրարշավի համար մասնավոր հովանավորներից հանգանակել են ավելի քան 1,3 մլրդ դոլար, իսկ հանրապետականները՝ 1 մլրդ-ից պակաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ