News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետպատվերի պայմանագրերը կնքվում են բուժհաստատությունների հետ տարվա սկզբում տարբեր սկզբունքների հիման վրա. հիմնական սկզբունքը, որ գործել է, դա  նախորդ տարվա գումարների վրա հիմնվելն է, բայց մենք այդ տրամաբանությունը փոխելու ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, իրենք որոշ ծառայությունների գծով գումարների չափը կապելու են նմանատիպ ծառայությունների գծով վճարովի ծառայությունների հետ. «Վճարովի ծառայությունների թիվը ուղղակիորեն ցուցիչ է այս կամ այն բժշկական կենտրոնի արդյունավետության եւ որակի: Չի ստացվելու այնպես, որ հիվանդանոցներն անհավասար պայմաններում են լինելու պետպատվեր ստանալու հարցում: Հնարավոր է, պայմանագրերը կնքվեն ոչ թե մեկ տարով, այլ ավելի կարճատեւ եւ հետո վերանայվեն»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանը նշեց, որ նաեւ կիրառվելու է սպասարկվող բնակչության թվի սկզբունքը. «Դա մասնավորապես վերաբերվելու է մարզային հիվանդանոցներին, որտեղ մեկ հիվանդանոց է, մրցակցություն չկա»,-ասաց նա հավելելով, որ առողջապահական ոլորտում ֆինանսական մեխանիզմը կփոխվի եւ պետությունը նախապես չի տա որեւէ գումար որեւէ բուժհաստատության, երբ կներդրվի ապահովագրական համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ