News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չնայած այն բանին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն աջակցում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի քննությանը, երկրի ներսում նա այնքան էլ լավ չի վերաբերվում թուրք լրագրողների եւ իր հակառակորդների հետ՝ գրում է The New York Times-ը։

Ըստ թերթի՝ Էրդողանի համար Խաշոգջիի գործը դուրս է գալիս լրագրողական ազատության եւ մարդու իրավունքների խախտման շրջանակներից։ Արդարության պայքարի համար Էրդողանի կողմից նշված դեպքի օգտագործումը տարակուսանք է առաջացնում երկրում, որտեղ տասնյակ հազարավոր քաղաքացիներ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո տուժել են թուրքական իշխանությունների բռնություններից։

Ընդ որում, թուրք առաջնորդի սաուդցիների դեմ մարտավարությունը շատ նման է այն ամենին, ինչն ինքն է անում իր «քաղաքական թշնամիների» դեմ։

Վախեցնելու եւ այլախոհությունը ճնշելու այդ մեթոդը հիմնականն է Էրդողանի զինանոցում՝ նշում է ամերիկյան թերթը։ Օրինակ, թուրքական այն թերթերը, որոնք նպաստում են Խաշոգջիի գործի բացահայտմանը, բացասական հրապարակումներ են անում տեղացի քաղբանտարկյալների մասին։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ