News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը


Ճիշտ է, որ առողջապահական հարցերն են հատկապես կարեւոր եւ առաջնային թոշակառուների համար եւ իմ պատկերացմամբ այդ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական բժշկական ապահովագրությամբ։ Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։

«Ինչքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավարությունը կարող է չընձեռնվել, իսկ այս գումարով մենք կարող ենք ապահովագրել թոշակառուներին։ Ես հենց այդ ուղղությամբ եմ մտածում վերանայել մոտեցումը այս ոլորտում»,-նշեց նա։

Պարենային զամբյուղի մասին հարցին Թանդիլյանը հիշեցրեց, որ հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու իրենց նախաձեռնությունը, որը պարենային նվազագույն ստորին շեմից բարձր է: «Դա ենթադրում է, որ ծայրահեղ աղքատ, պարենային ստորին շեմից ցածր թոշակառու չի լինելու»,-նշեց նա՝ նկատելով, որ դա կյանքի կոչելու համար անհրաժեշտ է համագործակցել նաեւ մյուս գերատեսչությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news