News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին իր լեհ գործընկեր Քշիշտոֆ Տխուժեւսկիի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հռչակագիր է ստորագրել, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով Radio Poland-ն։

Փաստաթղթում խոսվում է գազի մատակարարումների ապահովման, ատոմային էներգիայի զարգացման եւ կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության մասին։

Տխուժեւսկու խոսքով՝ համաձայնագրի նպատակն է, մասնավորապես, որ Լեհաստանը անկախ լինի ու կարողանա ընտրել գործընկերներին։

Իր հերթին Փերրին նշել է, որ հռչակագիրը «էներգետիկ անվտանգության բնագավառում Միացյալ Նահանգների եվրոպամետ քաղաքականության» օրինակ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ