News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Քալիֆորնիայում անտառային հրդեհների մեղքն ընկնում է նահանգի ղեկավարության վրա, փոխանցում է «Գազետան»՝ վկայակոչելով նախագահի թվիթերյան գրառումը։ Թրամփը նշել է, որ պատահածի միակ պատճառը անտառային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարումն է։

«Միլիարդավոր դոլարներ են հատկացվում ամեն տարի, իսկ մարդիկ շարունակում են զոհվել, եւ այս ամենը անտառների վատ կառավարման պատճառով։ Խնդիրը լուծե՛ք անհապաղ կամ դաշնային միջոցներ այլեւս չեն լինի»,-շեշտել է նա։

Քալիֆորնիայում հինգշաբթի բռնկված հրդեհը ամենաավերիչն է եղել նահանգի պատմության մեջ։ Ավելի վաղ Թրամփը նահանգում արտակարգ դրություն էր մտցրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news