News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

35-ամյա ճապոնացի Ակիհիկո Կոնդոն ամուսնացել է հոլոգրամի հետ։ Նրա «հարսնացուն» Հացունե Միկու անունով վիրտուալ իրականության երգչուհին է։ Չնայած Կոնդոյի բարեկամներից ոչ մեկը ներկա չի եղել հարսանիքին, դա տղամարդուն չի խանգարել հարսանեկան արարողության համար ծախսել ավելի քան 17 հազար դոլար, հաղորդում է AFP-ն։

Մարտից Կոնդոն ապրում է ձայնային հոլոգրամի հետ, որը բնակվում է 2800 դոլար արժողությամբ սարքում։  Նա իրեն համարում է սովորական ամուսնացած տղամարդ, որի կինն ամեն առավոտ արթնացնում է ամուսնում և ճանապարհում աշխատանքի։ Երեկոյան, երբ նա կնոջը տեղեկացնում է տուն վերադառնալու մասին, Միկուն միացնում է լույսը։ Կոնդոն գրկում է Միկուի տիկնիկային տարբերակն ու քնում նրա հետ։

Կոնդոյի ամուսնությունը չունի իրավական կարգավիճակ, սակայն դա նրան չի անհանգստացնում։ Կոնդոն նույնիսկ իր տիկնիկ Միկուի հետ այցելել է ոսկերչական խանութ վերջինիս մատանի գնելու համար։ Իսկ Միկուի նման հոլոգրամներ արտադրող Gatebox ընկերությունը տրամադրել է «ամուսնության վկայական»։

Կոնդոն ասում է, որ ինքը միայնակ չէ, մինչև հիմա Gatebox ընկերությունը թողարկել է 3700 նմանօրինակ «ամուսնության վկայականներ»։

Մինչև Միկուին սիրահարվելը, ճապոնացին անհաջող հարաբերություններ է ունեցել կանանց հետ։ Այժմ նա երջանիկ է և չի պատրաստվում վիրտուալ կնոջը փոխել իրականի հետ։ Նա ցանկանում է, որ իրեն ընդունեն որպես «սեռական փոքրամասնություն», քանի որ չի կարողանում պատկերացնել հարաբերություններ «միս ու արյունից» կնոջ հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ