News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել դաշնակիցների ծախսերի վերաբերյալ։ Twitter-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ ԱՄՆ-ն այլ երկրների պաշտպանության համար հարյուր միլիարդավոր դոլարներ է հավաքել եւ, ի պատասխան, կորցրել է հարյուր միլիարդավոր դոլարներ՝ նրանց առեւտրային քաղաքականության պատճառով։

«Նոր եմ վերադարձել Ֆրանսիայից, որտեղ համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումների արդյունքում հաջողվեց շատ բանի հասնել։ Հեշտ չէ մարդկանց գիտակցությանը հասցնել այն փաստը, որ ԱՄՆ-ին պետք է արդարամտորեն վերաբերվել, ինչը տեղի չի ունենում ո՛չ ռազմական, ո՛չ էլ առեւտրային ոլորտներում։ Մեզ վրա է այլ երկրների պաշտպանական ծախսերի մի մասը։ Ես ասել եմ, որ նման իրավիճակը չի կարող շարունակվել։ Այն միշտ ծիծաղաշարժ եւ անարդար է եղել ԱՄՆ-ի հանդեպ․․․ Հսկայական գումարներ ենք ծախսվում այլ երկրների պաշտպանության համար, բայց մենք ոչինչ չենք ստանում, բացի առեւտրային դեֆիցիտից ու կորուստներից։ Եկել է ժամանակը, որ այդ շատ հարուստ երկրները վճարեն Ամերիկային՝ ռազմական պաշտպանության համար․․․ Իսկ առեւտուրը պետք է լինի ազատ եւ արդար»,- գրել է նա իր թվիթներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ