News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բյուջեով Զինված ուժերում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Սակայն ՊՆ-ն խնայողությունների միջոցով կարող է փոխհատուցել դա: Նախ առաջնահերթություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնողներին, նշեց Տոնոյանը: «Այս պահին հարցը կլուծվի լրացուցիչ վճարումների եւ պարգեւատրումների միջոցով», - ասաց նա:

Պատասխանելով բնակարանով ապահովելու մասին հարցին, Տոնոյանը նշեց, որ հարցը կլուծվի ծառայողական բնակարանների մասնավորեցման հաշվին: Մեկ այլ լուծում է հիպոթեքային վարկը, որը բավականաչափ մատչելի է զինծառայողների համար, ընդ որում տրվելու  է ոչ միայն երիտասարդ սպաներին, այլեւ, ըստ Տոնոյանի որոշման, 10-20 տարի ծառայածներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ