News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրիան իր մշտական չեզոքությամբ պայմանավորված չի կարող մասնակցություն ունենալ Եվրամիության բանակին: Այս մասին հայտարարել են Ավստրիայի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է Kurier պարբերականը:

«Ավստրիան չեզոք է: Մենք հիմքեր չունենք այս ծրագրի գնահատման համար: Սա հակասում է երկրի Սահմանդրության դրույթներին»,- ասել է երկրի ՊՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է սեփական միասնական զինված ուժեր ստեղծել: Ավելի ուշ Գերմանիայի կկանցլեր Անգելա Մերկելն այս գաղափարին աջակցել էր Ստրասբուրգում Եվրախորհևրդարանի նստաշրջանում իր ելույթի ժամանակ:

Ավստրիայի խորհրդարանը Մշտական չեզոքության մասին դաշնային սահմանադրական օրենքն ընդունել է 1955 թվականին՝ երկրի անկախությունը հաստատելու եւ տարածքային անխախտելիությունն ապահովելու նպատակով: Դրանում նշված է, որ Ավստրիան երբեք չի մտնի ոչ մի ռազմական միության մեջ եւ թույլ չի տա իր տարածքում արտասահմանյան պետությունների ռազմական բազաներ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ