News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել սփյուռքահայ ռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Խափանված ընթրիք, հետաձգված համբույր» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է վեց սիրիացի արվեստագետների տեղահանման պատմությունը:

Ֆիլմի հերոսները խոսում են արաբերեն, հայերեն, անգլերեն եւ գերմաներեն. ֆիլմն ունի նաեւ անգլերեն ենթագրեր:

Ծնունդով Հալեպից հայազգի Բեզջյանը Arab News-ի հետ զրույցում պատմել է ֆիլմի նկարահանման մասին. «Ֆիլմը Լիբանանի ճամբարների սիրիացի փախստականների մասին է: Ես ուզում էի մի ֆիլմ նկարել այն մարդկանց մասին, որոնք Առաջին համաշխարհայինից մինչ օրս ստիպված են եղել հեռանալ, լքել իրենց հայրենիքը»:

Ֆիլմի դերակատարներն են ռեժիսոր Վարդան Մկրտչյանը, դերասան Այհամ Մաջիդ Աղան, երաժիշտ Աբո Գաբին, պարող Յարա Ալ-Հասբանին, նկարիչ Դիալա Բրիսլին եւ լուսանկարիչ Ամմար Աբդ Րաբբոն:

Տպել
Ամենաշատ