News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առեւտրային բարեփոխումների հետ կապված ԱՄՆ պահանջներին Չինաստանի գրավոր նամակը դժվար թե նպաստի երկու երկրների նախագահներ Թրամփի եւ Ցզինպինի բանակցություններում բեկումնային իրադարձությանը՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի պաշտոնական ներկայացուցչին։

Պեկինը, պատասխանելով ԱՄՆ պաշտոնատար անձանց կողմից բանակցություններ սկսելու պահանջին, Թրամփի վարչակազմին փաստաթուղթ է ներկայացրել։ Պեկինը մի քանի ամիս մերժելուց հետո, այժմ դա գրավոր կերպով է ներկայացրել, դա լավ նշան է՝ ասել է պաշտոնյան, սակայն, ըստ նրա, Չինաստանի առաջարկներին պետք է թերահավատորեն վերաբերել, քանի որ երկիրը նախկինում տնտեսական եւ առեւտրային բարեփոխումներ էր խոստացել, որոնք չի իրականացրել։

Չինական առաջարկությունները կազմված են 142 կետից, որոնք բաժանված են երեք խմբի՝ հարցեր, որոնք չինացիները պատրաստ են քննարկել, հարցեր, որոնց վրա արդեն աշխատում են եւ հարցեր, որոնք քննարկման համար սահմանափակ են համարվում՝ պարզաբանել է պաշտոնյան։

Նրա կարծիքով՝ G20-ի շրջանակներում երկու երկրների ղեկավարների բանակցություններից բեկումնային ոչինչ սպասել պետք չէ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ