News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի 81-ամյա նկարիչ Դեւիդ Հոքնիի՝ «Նկարչի դիմանկարը (Լողավազան երկու պատկերների հետ)» նկարը Նյու Յորքում հետպատերազմական եւ ժամանակակից արվեստի Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 90,3 մլն դոլարով: Այսպիսով, Հոքնին դարձել է ներկայումս ապրող նկարիչներից ամենաթանկը, փոխանցում է BBC-ն:

Աճուրդի տունը նկարը գնահատել էր 80 մլն դոլար: Սա գրեթե եռակի ավելի է Հոքնիի նախորդ ռեկորդից՝ այս տարվա մայիսին նրա՝ «Մայրուղի Խաղաղօվկիանոսյան ափին եւ Սանտա Մոնիկայում» (1990) աշխատանքը Sotheby's աճուրդում վաճառվել էր 28,5 մլն դոլարով:

«Լողավազան երկու պատկերների հետ» նկարը դարձել է ապրող հեղինակների՝ աճուրդում վաճառված ստեղծագործություններից ամենաթանկը, իսկ Հոքնին ամենաթանկ ապրող նկարիչը:

Նախկինում այս տիտղոսը պատկանում էր ամերիկացի 63-ամյա նկարիչ Ջեֆ Կունսին, ում չժանգոտվող պողպատից պատրաստված «Փուչիկներից (նարնջագույն) շունը» 2013 թվականին Christie's աճուրդում վաճառվել էր 58 մլն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ