News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երբեմն հետազոտողների գիտական հետազոտությունները մարդկությանը կարող են ավելի մեծ չափով վնասել, քան օգնել: Խոսքը հիմա նույնիսկ այն հետազոտողների մասին չէ, որոնք կեղծել են իրենց աշխատանքի արդյունքները: Միացյալ Նահանգներից համակարգչային հանճարները նեյրոցանցին սովորեցրել են կեղծել եւ գեներացնել մատնահետքերը, փոխանցում է Planet Today-ը: 

Հետազոտողներն իրենց գիտական աշխատությունները շտապել են հանրությանը տրամադրել՝ դրանք ներկայացնելով Լոս Անջելեսում ընթացող անվտանգության հարցերով համաժողովում: Նրանք իրենց զավակին ներկայացրել են աշխատելիս: Նեյրոցանցը նախ զբաղվում է տվյալների բազայի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, այնուհետեւ սկսում է գեներացնել իրեն անհրաժեշտ մատնահետքը:

Այսինքն՝ ըստ էության, համակարգչի միջոցով կարելի է վերստեղծել այնպիսի մատնահետք, որը կարող է գրեթե նման լինել իրական նախատիպին: Նման բանը հնարավոր է դարձել 2 չափանիշների շնորհիվ: Առաջին՝ մատնահետքերի առանձին ռելիեֆներ հաճախ կրկնվում են, ինչ նեղացնում է որոնման եւ գեներացիայի շրջանակը: Երկրորդ՝ տվյալների ստուգումը կատարվում է ոչ ամբողջ մակերեւույթով, ինչը բերում է «կեղծիքի» ստեղծման ավելի մեծ հավանականության:

Գիտնականները վստահ են, որ իրենց ստեղծածին նման տեխնոլոգիան ապագայում կարող է շատ օգտակար լինել հանցագործների համար: Իսկ սա նշանակում է, որ պաշտպանության բոլոր ներկայիս համակարգերը, որոնք տեղադրվում են ժամանակակից գաջեթների վրա, վերջնարդյունքում կդառնան բացարձակապես ոչ արդյունավետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ