News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիլնյուսի «Ժեմինոս» գիմնազիայի դպրոցականների ծնողները, ի աջակցություն հաստիքային վարձատրության համար գործադուլ անող ուսուցիչների, շաբաթ դպրոցից խաղաղ երթ են սկսել՝ ուղեւորվելով դեպի Լիտվայի կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկուշաբթի Լիտվայի մի քանի դպրոցներ անժամկետ գործադուլ են սկսել: Ցուցարարների հիմնական պահանջը հաստիքային վարձատրության փոփոխությունն է  եւ դրա հստակ սահմանումը:

Երթի կազմակերպիչները նշել են, որ ծնողների երթին մասնակցել է շուրջ 200 մարդ: Ակցիայի մասնակիցները դիմել են կրթության եւ գիտության նախարարության ղեկավարությանը խորհրդանշական նամակ-պահանջով՝ ուսուցիչների խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, որպեսզի երեխաները դպրոց վերադառնան:

«Մենք առաջին հերթին նախարարությունից պահանջում ենք ուշադրություն դարձնել խնդրին: Երեխաներն արդեն մեկ շաբաթ է դպրոց չեն հաճախում: Հենց դա է խնդիրը:  ԿԳՆ-ն հրապարակավ խոստացել է, որ 2 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն: Խնդիրը հարկավոր է հենց հիմա լուծել», — «ՌԻԱ Նովոստիին» ասել է երթի մասնակիցներից մեկը՝ գիմնազիայի խորհրդի անդամ Ինեսա Արբոչենեն:

Գիմնազիայի աշակերտներից մեկի մայրը, երթի նախաձեռնող Դայվա Ռումշենեի խոսքով, ակցիայի շրջանակներում,  նախարարի օգնականին հանձնել են պաշտոնական ուղերձը:

Ավելի վաղ Լուսավորության աշխատակիցների արհիմիության նախագահ Անդրյուս Նավիցկասը հայտնել էր, որ ուսուցիչների անժամկետ գործադուլը, որը կապված է ավելի վաղ ուսուցիչների համար սահմանված հաստիքային վարձատրության հետ, կշարունակվի երկուշաբթի: Լիտվայում գործում են ավելի քան 2 հազար ուսումնական հաստատություններ, որոնցում աշխատում են 45 հազար ուսուցիչ: Վիլնյուսի «Ժեմինոս» գիմնազիայում սովորում են ավելի քան հազար աշակերտներ: Այս դպրոցի 60-ից ավելի ուսուցիչները միացել են անժամկետ գործադուլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ