News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Սա ազգային խնդիր է, չի կարելի այդպես վիրավորել մեզ: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարության պաշտոնական Մինսկի աձագանքին:

«Արդեն էական չէ, թե ինչու այս խնդիրն առաջացավ. այս պահին էական չէ, քանի որ սա արդեն ազգային խնդիր է, չի կարելի էդպես, ի՞նչ է նշանակում փողոցային դեմոկրատիա, դա մեր ներքին խնդիրն է: Մինսկի արձագանքը շատ կոշտ էր, անհամաչափ կոշտ էր: Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը պարունակում էր մեր հանդեպ վիրավորանք ու մեծամտություն։ Ու սա վիրավորանք է յուրաքանչյուրիս՝ անկախ քաղաքական հայացքներից»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ Երեւանի պատասխանը պետք է լինի համարժեք եւ չուշանա:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի հետ քննարկելու համար։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից ընդհանուր պայմանավորվածություններին հակասող հայտարարությամբ հանդես գալու համար: Մասնավորապես, ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստից հետո նա հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից https://news.am/arm/news/481501.html

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի մասնակցության սառեցումը կնշանակի թուլացնել ՀԱՊԿ-ի դիրքերը Հարավային Կովկասում. Գրիզլով
Իմ կարծիքով, հիմնական հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես կառուցել հենց Հայաստանի քաղաքականությունը...
ՀԱՊԿ երկրների ՊՆ նախարարները փաստաթղթեր են ստորագրել զորքերն առաջադեմ սպառազինությամբ զինելու մասին
Վերանայվել և ստորագրվել են փաստաթղթեր...
Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպումը՝ առանց Հայաստանի մասնակցության
Հայաստանը չի մասնակցում խորհրդի նիստին, սակայն դեմ չէ, որ Ալմաթիում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացվեն...
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին
Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք...
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
Գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը...
Ամենաշատ