News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը խնդրահարույց է համարում այն, որ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները Պենտագոնի հետ չեն ուզում աշխատել, սակայն չինացիների հետ ուզում են՝ տեղեկացնում է Fox News-ը։

Ավելի վաղ այս տարի հազարավոր ստորագրություններով միջնորդագիր էր ուղարկվել Google-ին, որպեսզի ընկերության գործադիր տնօրենը դադարեցնի Maven նախագիծը, ըստ որի՝ Պենտագոնին դրոններին հարվածելու նշանառության լավացման արհեստական ինտելեկտի ալգորիթմներ էր մատակարարվում։

Դանֆորդը առանց Google-ին հիշատակելու նշել է, թե այն ընկերությունները, որոնք չինացի ձեռնարկատերերին են արհեստական ինտելեկտ տրամադրում իրականում դա չինացի զինվորականներին են տալիս։

Հայտնի է, որ Google-ն աշխատում է իր որոնողական համակարգի բջջային տարբերակի վրա, որը համապատասխանում է Չինաստանում խիստ վերահսկողական նորմերին։

«Դա չի նշանակում, որ որեւէ անկիրթ, անօրինական կամ անբարոյական բան է արվում։ Խոսքն այն մասին է, որ մենք բոլորս կարողանանք պաշտպանել արժեքները, որոնց համար պայքարում ենք։ Սա փաստարկ է, որը ես բերում եմ տեխնոլոգիական ընկերությունների համար»,- ասել է Դանֆորդը։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը հասարակական եւ մասնավեր համագործակցության համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մրցակցային առավելություն ունի, եւ նա, ով տիրապետում է արհեստական ինտելեկտին, մարտում առավելություն կունենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ