News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհարմար եմ զգում, որ այս ընթացքում չեմ եղել Գյումրիում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում առկա խնդիրներին եւ դրանց լուծման հեռանկարներին:

Դիտարկմանը, թե իշխանափոխությունից հետո Գյումրին էլի իրեն անտեսված է զգում, գրեթե ոչինչ չի փոխվել, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրիում պետք է ներդրումներ արվեն, աշխատատեղեր ստեղծվեն, զբաղվածության մակարդակը բարձրանա, մարդկանց եկամուտները մեծանան, որպեսզի գումարներ գերենացվել, որոնք կծախսվեն Գյումրիի խնդիրները լուծելու համար:

«Այն բյուջեն, որ մենք ունենք, ձեռնտու չէ մեզ: Սա իներցիոն բյուջե է: Նաեւ միջինժամկետ ծրագիրը հաստատել ենք գրեթե այնպիսին, ինչպիսին դրված է եղել սեղանին նախորդ կառավարության կողմից եւ բյուջեն, ըստ էության, ձեւավորել ենք այդ տրամաբանության շրջանակներում»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ աղետի գոտուն՝ նշելով. «Մենք պետք է աշխատանքի ծավալը հասկանանք: Կար բնակարանաշինության աջակցելու ծրագիր, որը կանգնեցվել էր, որովհետեւ մեխանիզմը համարվել էր անարդյունավետ: Հիմա քննարկման փուլում ենք, թե ինչպես այդ ծրագրերը շարունակենք: Գյումրիում փողոցների շինարարության մեծ ծրագիր է իրականացվում: Այնտեղ կան 1-2 ծրագիր, որոնք որոշակի քաղաքական առնչություններ կարող էին ունենալ, բայց ինձ ասել են, որ այդ ծրագրերը քաղաքական դրդապատճառներով չեն կանգնի եւ պիտի շարունակվեն»:

Ինչ վերբերում է նրան, որ Գյումրիի փողոցները համատարած քանդել են ու այդպես թողել, Փաշինյանն արձագանքեց. «Համատարած փողոցները քանդելու եւ չսարքելու հետ կապված տեղեկատվություն կստանամ: Ուշադրության պակասի թեման այսօր ՀՀ-ում կա: Բոլորն էլ արժանի են ուշադրության, եթե նկատի ենք ունենում կոնկրետ արդյունքները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ հարցերի ու խնդիրների հեղեղ է գալիս մեզ վրա: Մենք հանդարտ պետք է հասկանանք պրոբլեմները, առանձնանցնեք այդ հեղեղից, դասավորենք ըստ հերթականության եւ առանձին-առանձին լուծենք: մենք բոլոր խնդիրները հերթով ենք լուծելու, միանգամից հնարավոր չէ»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ բնակարանների կառուցման մասին՝ նշելով. «Այսօր տնաշինական մի քանի նախագծեր կան, որ նոր տեխնոլոգիաներով բնակարաններ կառուցվեն աղետի գոտում: Դրանք շատ գայթակղիչ ծրագրեր են, բայց մենք խնդիր ունենք գնահատելու, թե այդ նախագծերը էկոլոգիական առումով, իրացվելիության առումով, եղանակային պայմաններին համապատասխանության առումով որքանով են ճիշտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ