News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քաղաքական իրավիճակը, երբեմն նույնիսկ միջազգային քաղաքական իրավիճակը հսկայական ազդեցություն է ունենում քրեական գործերի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որ փուլում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշվիներից մեկում եղած 30 մլն դոլարը բյուջե գանձելու գործը, Փաշինյանը պատասխանեց. «Որքան գիտեմ՝ այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադրաձվեն պետական բյուջե»:

Փաշինյանը նկատեց, որ շատ հաճախ երբ ինքը հարց է բարձրացնում, թե ինչու այս կամ այն գործը մեծ  արագությամբ առաջ չի գնում, դրան շատ պարզ պատասխան է հնչում. «Ասում են՝ «դե որ էս Պողոսը, Պետրոսը ակտիվացել են, վկաները գալիս խուսափողական ցուցմունքներ են տալիս: Հիմա ավելի լավ է ոչ մի գործողություն չանենք, որովհետեւ այս ընթացքում ինչ էլ անենք, տեղապտույտի մեջ ենք հայտնվելու»:

Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական իրավիճակը, նույնիսկ երբեմն միջազգային իրավիճակն ազդում է այդ գործի քննության վրա, այն իմաստով, որ քննիչները ստիպված են իրենց մարտավարությունն ամբողջությամբ փոխել այս կամ այն քաղաքական իրավիճակի բերումով»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ երբ երկրում արտահերթ ընտրությունների լինել-չլինելու հարց կար, հոկտեմբերի 2-ի զարգացումները կային, բոլորը՝ դատախազ, քննիչ, մեղադրյալ ու վկա, ասում էին՝ լավ, տեսնենք, թե ինչ է լինելու սրա վերջը. «Նաեւ այս տարմաբանությունից ելնելով ճիշտ էր հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելը»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ