News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխող կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) փետրվարի 17-ին, օրվա երկրորդ կեսին կստորագրեն համագործակցության նոր հուշագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 16-ի երեկոյան կայացել է ՀՀԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ ներկայացվել է հուշագրի տեքստը: Այն հավանության է արժանացել կուսակցության քաղխորհրդում:

Հարցին, թե ԲՀԿ-ն, ի վերջո, տվե՞լ է իր համաձայնությունը նոր հուշագրին միանալու հարցում, Շարմազանովը դրական պատասխան է տվել: Միաժամանակ, նա չի ներկայացրել նոր հուշագրի էությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ  իշխող կոալիցիան պատրաստվում է համագործակցության մասին նոր փաստաթուղթ ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ