News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե հիշում եք, շատ էր քննարկվում, որ մեր երկրում  տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել, եւ ըստ էության, կառավարության մեկնաբանությունը հետեւյալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսությունը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում եւ տեղի է ունենում տնտեսական կառուցվածքի փոփոխություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, արդեն հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանությունը հիմնավոր է, որովհետեւ սեպտեմբերի անկումից հետո մենք հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել:

«Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության մասին է: Մենք հոկտեմբերին ունենք արդյունաբերության 8,1 տոկոսանոց աճ, որը տեղի է ունեցել արտադրության, այլ ոչ թե հանքարդյունաբերության հաշվին: Սա մեզ համար բավականին լավատեսական եւ ուրախացնող ցուցանիշ է, միեւնույն ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերի՝ հոկտեմբերին ունեցել ենք արտահանման 12 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մեր կանխատեսած եւ բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում:

Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե մենք մտադիր ենք անտեսել հանքարդյունաբերությունը, կամ մենք չենք կարեւորում գյուղատնտեսությունը, բայց մեր առաջ հստակ խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը պետք է տեղի ունենա միջազգային լավագույն բարձր չափանիշներին համապատասխան եւ կանխատեսելի լինի շրջակա միջավայրի եւ մեր երկրի ազգային ու տնտեսական շահերի պաշտպանության առումով: Եվ  գյուղատնտեսության մեջ մենք մտադիր ենք լրջորեն աջակցել  նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այնպիսի տեխնոլոգիաների, որոնք որեւէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա մեր գյուղատնտեսական արտադրանքի էկոլոգիական առումով մաքրության եւ ընդունելիության վրա, բայց  միեւնույն ժամանակ մեր գյուղատնտեսությունն այդպիսի մեծ կախվածություն չի ունենա, օրինակ՝ եղանակային պայմաններից եւ գաղտնի կերպով Հայաստան սպրդած վնասատուներից»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ