Չինաստանի Լյաոնին նահանգում ավտոբուսը դպրոցականներին վրաերթի է ենթարկել, հինգ մարդ զոհվել է, եւս 18-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսը բարձր արագությամբ ուղղվել էր դպրոցականների խմբի վրա, որոնք ճանապարհն էին անցնում: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:00-ին, Խուլուդաո քաղաքում՝ տեղական դպրոցներից մեկի դարպասների մոտակայքում: